Single Blog Title

This is a single blog caption

2013 թվականից հետո առաջին անգամ ՉԼ-ի եզրափակչում իսպանական թիմ չի լինի

ՉԼ-ի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնան» պարտվեց «Լիվերպուլին» 0:4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

2013 թվականից հետո առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում իսպանական թիմ չի լինի:

2014,2016,2017 և 2018 թվականներին ՉԼ-ի հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալը»: 2015 թվականին ՉԼ-ի գավաթը նվաճել է «Բարսելոնան»: Այդ տարիների ընթացում «Ատլետիկոն» երկու անգամ խաղացել է եզրափակչում:

Նշենք, որ «Լիվերպուլը» եզրափակչում կխաղա «Այաքս»-«Տոտենհեմ» զույգի հաղթողի հետ: