Single Blog Title

This is a single blog caption

2006 թվականին «Ինտերը» Մեսսիի համար 150 մլն եվրո էր առաջարկել

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ 2006 թվականին «Ինտերը» փորձել է ձեռք բերել Լեո Մեսսիին:

«Նրանք պատրաստ էին վճարել Մեսսիի հրաժարագինը, որը կազմում էր 150 մլն եվրո: Դրա համար էլ մենք հետագայում այն բարձրացրեցինք մինչև 250 մլն եվրոյի: Բայց ես միշտ վստահ էի իմ և Մեսսիի հոր հարաբերությունների վրա: Գիտեի, որ Մեսսին հաջողությունների կհասնի «Բարսայում»»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն: