Single Blog Title

This is a single blog caption

11 անգամ անընդմեջ «Ոսկե գնդակին» տիրանում է Լա Լիգայի ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ «Ոսկե գնդակի» 2019 թվականի հաղթող:

Այսպիսով, Լա Լիգան ներկայացնող ֆուտբոլիստներն այս մրցանակը ստանում են արդեն 11-րդ տարին անընդմեջ:

Վերջին անգամ այլ առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստ «Ոսկե գնդակին» արժանացել է 2008 թվականին: Այդ տարի պատվավոր մրցանակը ստացավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում»:

2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականների տարվա լավագույն խաղացող ճանաչվել էր Մեսսին («Բարսելոնա»), 2013, 2014, 2016, 2017 թվականներին՝ Ռոնալդուն («Ռեալ»), իսկ 2018 թվականին մադրիդցիների մեկ այլ ֆուտբոլիստ՝ Լուկա Մոդրիչը: