Single Blog Title

This is a single blog caption

100 մլն եվրո՝ Շտեգենի համար. մի քանի ակումբներ ցանկանում են ձեռք բերել նրան

«Բարսելոնան» մի շարք առաջարկներ է ստացել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար, տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ միանգամից մի քանի ակումբ պատրաստ են 25-ամյա դարպասապահի համար վճարել 100 մլն եվրո: Այնուամենայնիվ, ոչ «կապտանռնագույնները» և ոչ էլ գերմանացին չեն պատրաստվում դադարեցնել արդյունավետ համագործակցությունը:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Բարսայի» 24 խաղերում սեփական դարպասն ընդունել է ընդամենը 13 գնդակ: