Single Blog Title

This is a single blog caption

10 հետաքրքիր փաստ «Բարսելոնայի» նորեկի մասին

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը, հայտնելով Իեռի Մինայի ձեռքբերման մասին, ակումբի երկրպագուներին է ներկայացրել 10 հետաքրքրաշարժ փաստ իր նորեկի մասին:

1.Իեռի Մինան կդառնա առաջին կոլումբիացին, որը «Բարսելոնայի» կազմում պաշտոնական հանդիպում կանցկացնի: 1964 թվականի հունիսի 24-ին՝ «Սաբադելյայի» դեմ ընկերական խաղում «Բարսելոնայի» կազմում դաշտ դուրս եկավ Լաուրո Մոսկերան, բայց նա այդպես էլ տեղ չգտավ թիմի կազմում:

2. Մինան կլինի «Բարսելոնայի»  ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը՝ 195 սմ: Հասակով «Բարսելոնայի»  նորեկը գերազանցում է Ժերար Պիկեին (194), Բուսկետսին (189) և Գոմեշին (188):

3.Մինան դարձավ Պրիմերայում ներկայումս հանդես եկող 10-րդ կոլումբիացին: Նա միացավ Կառլոս Բակկային («Վիլյառեալ»), Խուանխո Նարվաեսին  («Բետիս»), Լուիս  Մուրիելյուին («Սևիլյա»), Դանիել Տոռեսին («Ալավես»), Ջեֆֆերսոն Լերմեին («Լևանտե»), Ջեյսոն Մուրիլյոյին («Վալենսիա»), Բերնարդո Էսպինոսային, Յոհան Մոխիկային և Մարսել Մորենոյին («Ժիրոնա»):

4. Իեռին  Կոլումբիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 11-ին՝ Ուրուգվայի ընտրանու հետ խաղում, խփել իր առաջին գնդակը: Ընդհանուր առմամբ, Մինան 9 խաղ է անցկացրել հավաքականի կազմում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

5. Իր կարիերայի ընթացքում Իեռին 4 տարբեր համարներով է հանդես եկել. կրել է 3 համարը «Դեպորտիվո Պաստոյում», 26-ը՝ «Սանտա Ֆեում» և «Պալմեյրասում», 13 և 16 համարները՝ ազգային հավաքականում:

6. Մինան ի սկզբանե սկսել է ֆուտբոլ խաղալ որպես դարպասապահ, հետո փոխել է դիրքը և դարձել կենտրոնական պաշտպան:

7. Մինայի հայրը և քեռին ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են եղել. ընդ որում, 2-ն էլ դարպասապահ են եղել:

8. Իեռին օգնել է իր թիմերին նվաճել մի շարք տիտղոսներ. 2014 թվականին նա հաղթել է Կոլումբիայի առաջնությունը, 2015-ին՝ Կոպա Սյուդամերիկանան, 2016-ին՝ Բրազիլիայի առաջնությունը և միայն 2017-ին ոչինչ չի կարողացել նվաճել:

9. 2016 թվականին Իեռին բարեգործական ֆոնդ է ստեղծել իր հայրենի Գուաչենա քաղաքում և օգնել շուրջ 2000 մարդու:

10.Մինան սիրում է ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի և մտերիմների շրջանում: