Single Blog Title

This is a single blog caption

Ձանետին խոսել է Լաուտարո Մարտինեսի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հավանականության մասին

«Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ հնարավոր հեռանալու մասին լուրերը:

«Նա չի լքի «Ինտերը»: Նրանով հետաքրքրված է ոչ միայն «Բարսելոնան», բայց Լաուտարոն գիտի, որ ինքն արդեն արդեն խաղում է մեծագույն ակումբում:

Նա գոհ է Իտալիայում կյանքից, չնայած՝ այստեղ ապրելը հեշտ չէ: Կարծում եմ՝ նա ճիշտ ուղով է գնում: Նա մեր ներկան ու ապագան է, և ակումբը հարգում է նրան:

Կան ֆիքսված հրաժարագնով ֆուտբոլիստներ, և երբ այլ ակումբ գալիս ու վճարում է այդ գումարը, արդեն գրեթե ոչինչ չես կարող անել: Բայց Լաուտարոն «Ինտերում» ամեն ինչից գոհ է, ես դա տեսնում եմ», – Ձանետիի խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով Fox Sports-ին: